Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Դասական է գրում, բայց մոդեռնի զգացողությունը չի պակասում»

«Դասական է գրում, բայց մոդեռնի զգացողությունը չի պակասում»
18.01.2015 | 14:25

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ ԱՐԱ ԱԼՈՅԱՆԻ «Մի լուսացիր», «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծական գրքերի շնորհանդեսը:

irates.am-ի հտ զրույցում Արա Ալոյանն ասաց, որ 2014-ին լույս տեսած ժողովածուներն ընդգրկում են վերջին տասը տարիների ստեղծագործությունները և առանձնանում են իր անդրանիկ` «Լույս դառնալուց առաջ» ժողովածուում ընդգրկված գործերից. «Ավելի շատ կենսագրական տարրեր ունեն, տառապանքի, խնդումների, իմ վայրիվերումների, կյանքի ընթացքի արգասիքն են և առավել հասուն գործեր են: Առաջին գրքում իմ գրական թոթովանքներն են զետեղված»:
2014 թվականը բանաստեղծի համար արգասաբեր է եղել, նաև խորհրդանշական: Գրքերը գոյավորվել են 33 տարեկանում`Նազովրեցու երկնային տարիքում, ինչը պատկերավոր իմաստով` խաչելության, հարության խորհրդանիշ է: Բանաստեղծը նշեց նաև, որ «Ոտնահետքեր ջրաներկովը» աստվածախոսական բնույթ ունի, «Մի լուսացիր» գիրքը` քնարական:
Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ, գրականագետ ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց, որ պոեզիայում նշանավոր քայլ միանգամից անելը դժվար է, բայց Արա Ալոյանի մոտ տեսնում է բնական զգացական դաշտ, որ գոյություն ունի անկախ ամեն ինչից: «Նրա մոտ բառերը ճիշտ են, համոզիչ: Դասական է գրում, որոշակի իմաստով, բայց մոդեռնի զգացողությունը չի պակասում»,- ասաց գրականագետը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ